Ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել, կան տուժածներ

Ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել, կան տուժածներ

Թեթեւ մոտորային ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկի շրջանում։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, վայրէջքի հետեւանքով երկու մարդ է տուժել։ Ներկայումս վայրէջքի վայրը ուսումնասիրում են հրշեջ փրկարարները։ Հայտնի է, որ ինքնաթիեը եղել է ուսումնա-մարզական «Вильга-35» տեսակի։ Ինթնաթիռում գտնվել է մեկ կին եւ մեկ տղամարդ։ Այն օդ է բարձրացել Սոլնեչնոգորսկի շրջանի Շեւլինոյի օդանավակայանից։ Տղամարդը հոսպիտալացվել է։ Կնոջ մոտ թեթեւ վնասվածքներ են ու հոգեբանական շոկ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։