Լրագրողները կարող են հանգստություն և ալեկոծություն բերել. Բաբլոյան (տեսանյութ)

Լրագրողները կարող են հանգստություն և ալեկոծություն բերել. Բաբլոյան (տեսանյութ)

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին այսօր լրագրողները հիշեցրին, որ Սերժ Սարգսյանը լրագրողներին մեղադրում էր գաղջ մթնոլորտ տարածելու մեջ: Ի՞նչ է կարծում, լրագրողները Ազգային ժողովում գաղջ մթնոլորտ տարածե՞լ են երբևէ: Բաբլոյանն ասաց, որ ինչպես բոլոր մասնագետների մեջ՝ բժիշկների, ինժեներների և այլն, լրագրողների մեջ էլ կան լավ ու վատ աշխատողներ:

«Դրա համար էլ ես գտնում եմ, որ մենք ձեզ հետ կոլեգաներ ենք: Եւ երբ որ մարդիկ ունենում են հոգեկան խնդիրներ կամ հոգեբանական դժվարություններ, նրանք դիմում են բժիշկներին, որ ստանան համապատասպան օգնություն: Լրագրողները կարող են հոգեկան և հոգեբակական հանգստություն առաջացնեն, կամ շատ արագ ալեկուծություն բերեն»,-ասաց Բաբլեյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: