Նիկոլ Փաշինյանի արձանի գլուխը պոկել են. ֆոտո

Նիկոլ Փաշինյանի արձանի գլուխը պոկել են. ֆոտո

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին կանգնեցված վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արձանի գլուխը պոկել են։ Դեռւես հայտնի չէ՝ ով է դրա հեղինակը, սակայն օրեր առաջ եւս վնասել էին արձանի որոշ հատվածներ։

Հիշեցնենք, որ արձանը տեղադրվել էր այս տարի` սեպտեմբերի 30֊ին. հենց այդպիսի տեսքով Նիկոլ Փաշինյանը մարտի վերջին սկսեց իր քայլարշավը Գյումրի քաղաքից` 14 օրում անցնելով մի քանի մարզերով եւ ապրիլի 13-ին հասավ Երեւան, որոշ ժամանակ անց էլ տեղի ունեցավ Թավշյա հեղափոխությունը։