Ամուսնանալու հայտարարություն է տվել, չորս օր անց՝ չեղարկել

Ամուսնանալու հայտարարություն է տվել, չորս օր անց՝ չեղարկել

Ամերիկացի դերասան Նիքըլաս Քեյջը հայտարարություն է տվել ամուսնության համար, սակայն չորս օր անց դիմել է այդ հայտարարությունը չեղարկելու խնդրանքով։ Այս մասին հայտնում է TMZ-ն։ Պարբերականի հավաստմամբ, Քեյջը մարտի 23-ին, Լաս Վեգասի դատարանի ամուսնությունների բյուրո է ներկայացրել հայտ որ ամուսնանալու է Էրիկա Կոյկեի հետ, սակայն չորս օր անց պահանջ է ներկայացրել՝ չեղյալ հայտարարել այն։ Daily Mail-ն էլ գրում է, որ դատարանում նա հայտնվել է խիստ հարբած վիճակում եւ գրկելով իր ընտրյալ կնոջը ասել է, որ ցանկանում է յուրացնել նրա փողերը։