Կառաջարկեն ռուսներին զրկել «շենգենյան վիզա» ստանալու հնարավորությունից

Կառաջարկեն ռուսներին զրկել «շենգենյան վիզա» ստանալու հնարավորությունից

Չեխիան հայտարարել է, որ կառաջարկի Եվրամիության երկրներին, որպեսզի արդեն այս ամիս արգելեն Ռուսաստանի քաղաքացիներին «շենգենյան վիզայի» տրամադրումը։ Այս մասին հայտնում է Inquirer-ը։ Նշենք, որ Չեխիան ներկայումս նախագահում է ԵՄ Խորհրդում։ Չեխիայի ԱԳ նախարարությունից հայտնել են, որ ռուսներին «շենգենյան վիզա» ստանալուց ամբողջապես զրկելը կարող է լինել շատ արդյունավետ միջոց սանկցիոն ընդհանուր քաղաքականության մեջ, որը սահմանված է Ռուսաստանի հանդեպ։

Չեխական կողմն ասել է, որ ներկայիս պատերազմական պայմաններում չի կարող խոսք գնալ այն մասին, որ ռուսները ներգրավվածություն ունենան եվրոպական տուրիզմի ոլորտում։ Նշենք, որ ավելի վաղ նման կոչով հանդես էր եկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։