Ստամբուլում ամբարձիչ կռունկն ընկել է ծովը

Ստամբուլում ամբարձիչ կռունկն ընկել է ծովը

Ստամբուլում նավահանգստային ամբարձիչ կռունկը, նավավերանորոգչական աշխատանքների ժամանակ, դեռեւս չպարզված հանգամանքներում, ընկել է ծովը։ Տուժել է մեկ մարդ։ Նա ստացել է ոտքի վնասվածք։

Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների աշխատակիցները եւ իրավապահները։ Իրականացվում է քննություն դեպքի մանրամասները պարզելու համար։ Ճշտվում է վնասի չափը։