Իրանից վերադարձած քսաներեք ադրբեջանցի հոսպիտալացվել է

Իրանից վերադարձած քսաներեք ադրբեջանցի հոսպիտալացվել է

Ինչպես հայտնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը, Իրանից վերադարձած քսաներեք Ադրբեջանի քաղաքացիներ կորոնավիրուսի առկայության հետազոտություն անցնելու համար հոսպիտալացվել են Ջալալաբադի կենտրոնական շրջանային հիվանդանոցում։

Թեեւ պաշտոնական վարկածի համաձայն, նրանց մոտ առողջության հետ կապված լուրջ խնդիրներ չեն հայտնաբերվել, սակայն նրանք կմնան կարանտինի տակ։