Սահմանային պատի կառուցման համար արտակարգ դրություն կհայտարարի

Սահմանային պատի կառուցման համար արտակարգ դրություն կհայտարարի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում չեն բացառել, որ Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցման համար անհրաժեշտ ֆինանսավորումը ստանալու համար կհայտարարվի արտակարգ դրություն։ Ըստ ամերիկյան օրենսդրության, այդ դեպքում արդեն նախագահ Թրամփը կկարողանա շրջանցել Կոնգրեսին եւ վերցնել անհրաժեշտ ֆինանսավորումը՝ պատի կառուցման համար։ «Կարծում եմ, որ կա լուրջ հավանականություն, որ այդպես էլ կանենք»,- «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, ասել է Թրամփի վարչակազմի ներկայացուցիչը։