Վարչապետը չգիտի, թե այսօր ինչ տոն է և ֆեյսբուքում շնորհավորել է Հիսուսի Ծնունդը

Վարչապետը չգիտի, թե այսօր ինչ տոն է և ֆեյսբուքում շնորհավորել է Հիսուսի Ծնունդը
Բնական է, վարչապետը ինքը չի գրել իր Ֆեյսբուքյան շնորհավորանքը՝ ուղղված ժողովրդին։ Եթե ինքն է գրել, ավելի վատ, որ չգիտի, թե այսօր քրիստոնեական ինչ տոն է։ Այդ առթիվ հենց իր ֆեյսբուքյան էջում շատ են գրառռւմները, որ այսօր Քրիստոսի Ծնունդը չէ, այլ Հարությունը։ Ներկայացնում եմ մի քանիսը։
 
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

4 hrs ·

Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ: Մեզ եւ Ձեզ Մեծ Ավետիս:

– Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։

– Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։

– Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։

– Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։

- Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն։

– Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։

– Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն։

– Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։

Tamar Hovannisian

Մեջբերումը, որ արված է Նոր Կտակարանից 4 ժամ առաջ վերաբերում է Հիսուսի ծննդյան տոնին, որ հունվարի 6-ն է։ Կամ տեղը տեղին ճշտեք հետո դիմեք ձեզ ընտրող ժողովրդին կամ մի դիմեք ընդհանրապես, պարտադիր չէ, որ դուք ամեն ինչ իմանաք։ Կամ էլ խելքը գլխին խորհրդականներ պահեք։

 

Գրառման հեղինակը ճանաչված դերասանուհին է։

Նու Արդ

Բայց այսօր Քրիստոսի Հարության տոնն է, ինչու՞ եք Ծննդյան տոնը ավետում

Էլի Հայ

էսօր Հարության տոնն ա ոչ թե ծննդոց պարոն վարչապետ:)

Armen Derderian “Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ: Մեզ եւ ձեզ Մեծ Ավետիս: “

This is not what we say or greet each other on Easter Sunday, this is for Christmas. For Easter we usually say ‘and forgive my Armenian writing skills’

Քրիստոս Հարյավ ի Մերելոց, Օրհնյալ է Յառություն Քրիստոսի.

Gohar Shakhulyan Քրիստոս Յարեավ ի մեռելոց սիրելի վարչապետ։Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։Մեր հավատքի հիմն ու սյունն է մեր Տիրոջ Հրաշափառ Հարությունը։Թող Հարության վառ լույսով լուսավորվի ազգս հայոց և իր իշխանավոևները ձեր գլխավորությամբ և իրական սերը թագավորի մեր բոլորի սրտերում։

Torosyan Zara Պարոն Վարչապետ Մեզ և Ձեզ մեծ ավետիս հունվարի 6-ի Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնին են ասում..այդպես չէ՞

Makich Mehrabyan Երանելիները լավ էր, բայց շնորհավորանքը ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ֊ին է վերաբերվում,ոչ թե հարությանը։ ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ։ ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ

Smbat Khanvelyan Այսպես էլ ղեկավարում եք երկիրը՝ Հայտնությունը Հարությունից չտարբերելով։ Գոնե որպես փորձառու լրագրող սա պետք է իմանայիք։

Haghumyan Sati Saten Պարոն Վարչապետ, կրոնի դասերը արհամարհելու արդյունքն էլ հենց սայա, որ ամեն մարդ, անկախ իրա պաշտոնից հասկանա, որ էսօր ասում են ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ , ոչ թե հայտնվեց, Հայտնվեցը մյուս տարի Սուրբ Ծննդյան տոնին կասեք։ Եթե չգիտեք, խորհրդակցեք եկեղեցականների հետ, ամոթ չի։