Պայմանավորվել են ռազմական մատակարարումների հարցում

Պայմանավորվել են ռազմական մատակարարումների հարցում

ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել ԱՄՆ եւ Թուրքիայի միջեւ ռազմական մատակարարումների գործարքին, որով Անկարան 3,5 միլիարդ դոլարով գնելու է հակահրթիռային Patriot համակարգեր։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Պենտագոնի տարածած հայտարարությունը։ Ըստ հրապարակման, Անկարան գնելու է չորս հատ Patriot համակարգ՝ 20 արձակիչով եւ 80 հրթիռորսիչով։ Պենտագոնում պարզաբանել են, որ Թուրքիան մտադիր է այդ համակարգերը օգտագործել սեփական հակահրթիռային պաշտպանության համակարգը ուժեղացնելու մեջ, հանուն տարածքային ամբողջականության պաշտպանության եւ ռեգիոնալ մարտահրավերների նվազեցման։ Մասնագետները կարծում են, որ Անկարան եւ Վաշինգտոնն ինչ որ հարցերում պայմանավորվել են։ Հետաքրքրական է այն, որ Անկարան նաեւ ռուսական Ս-400 համալիրներ է ձեռք բերելու, որը Վաշինգտոնի համար խորը դժգոհության առիթ էր դարձել։