Պաշտպանության նոր նախարարի անունը հայտնի է

Պաշտպանության նոր նախարարի անունը հայտնի է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արդեն հաջորդ տարեսկզբին Ջեյմս Մետիսը կհեռանա Պենտագոնի ղեկավարի պաշտոնից, ինչպես հայտնի էր դարձել օրեր առաջ, եւ այդ պաշտոնի համար ինքը կառաջադրի Պատրիկ Շանահանին։

Թրամփն իր թվիթերյան էջում գրել է, որ Շանահանը բազմաթիվ ձեռքբերումներ ունեցող զինվորական է եւ հույս է հայտնել, որ եթե նշանակման գործընթացը նորմալ անցնի, ապա նա կկարողանա լավ աշխատել որպես Պնախարար։

Թրամփը չի մոռացել նշելու, որ այն բանից հետո, երբ նախագահ Օբաման Մետիսին ազատել էր զբաղեցրած պաշտոնից, ինքը որոշել էր երկրորդ հնարավորություն տալ նրան։