Ավելի լավ ա պարի ընկերներ լինեն, քան թե լիֆտի ընկերներ, բա քո լիֆտի ընկերոջից ի՞նչ կա․ Շարմազանով

Ավելի լավ ա պարի ընկերներ լինեն, քան թե լիֆտի ընկերներ, բա քո լիֆտի ընկերոջից ի՞նչ կա․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ փոխանակ սեր ու համերաշխություն հաստատելը, վարչապետ Փաշինյանը սուրը վերցրել ու ճոճում է։ Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արցախում դավադիր ուժեր կան, Շարմազանովն ասաց, որ սա Ադրբեջանի համար «քարտ բլանշ» է՝ հետագայում պատերազմ սկսելու և դա Արցախի ու Հայաստանի վրա բարդելու համար՝ «Եթե քեզ թվում է, որ Հայաստանը միայն դու ես, չարաչար սխալվում ես»,- դիմելով Փաշինյանին՝ ասաց Շարմազանովը․

«Ի՞նչ է Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը եկել էին դատարան Ռոբերտ Քոչարյանի համար միջնորդություն անելու և ողջագուրվելու, ինչը օրենքի մեջ ամբողջովին տեղավորվում է, մարդը նյարդայնացավ, մի քանի օր հետո հայտարարեց՝ «Արցախի իշխանությունները, իր պարընկերները․․․», դա ի՞նչ խոսելու ձև է, լավ, սա քուչի բազա՞ռ ա։ Ավելի լավ ա՝ պարի ընկերներ լինեն, քան թե լիֆտի ընկերներ։ Բա քո լիֆտի ընկերոջից ի՞նչ կա, որ կիրթ ու նորմալ էիր համարում․․․»,- ասաց Շարմազանովը։

Մանրամասն՝ տեսանյութում