Կոչ են արել Բելառուսին վերացնել մահապատիժը

Կոչ են արել Բելառուսին վերացնել մահապատիժը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել Բելառուսին վերացնել մահապատիժը։ Այս մասին հայտնում է kp.ua-ն։ Ըստ հաղորդման, ԵԽԽՎ կոչը Մինսկին փոխանցել է Մահապատժի վերացման հարցով ԵԽԽՎ գլխավոր զեկուցող Տիտուս Կորլեցյանը։ Ըստ եվրոպացի պաշտոնյայի, այն, որ Մինսկը դեռ մահապատիժը պահպանում է, էականորեն բարդացնում է վերջինիս ու ԵՄ հետ հարաբերությունները։ «Եվրոպական դեմոկրատական ստանդարտները արգելում են մահապատժի կիրառումը, անկախ այն հանգամանքից, թե ինչ ծանրության հանցագործություն է գործվել։ Բելառուսը, փաստորեն հերթական անգամ ցույց տվեց, որ չի կարողանում ինտեգրվել եվրոպական ստանդարտներին»,- ասել է նա, ընդգծելով, որ մահապատժի մորատորիումը միակ ճանապարհն է, որով Մինսկը կարող է սերտացնել հարաբերությունները ԵՄ հետ։