Խցանման մեջ գտնվող Արայիկ Հարությունյանը կիսվում է հեղափոխության հուշերով

Խցանման մեջ գտնվող Արայիկ Հարությունյանը կիսվում է հեղափոխության հուշերով

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր վաղ առավոտյան հայտնվել է խցանման մեջ և որոշել ժամանակն օպտիմալ օգտագործել՝ կիսվելով 2018-ի այս օրտ տեղի ունեցած իրադարձությունների հուշերով։ 

Ներկայացնում ենք նրա ֆեյսբուքյան գրառումը։

Մինչև խցանումից դուրս գանք, պատմեմ, թե մեկ տարի առաջ այս պահին ինչ էր տեղի ունենում Երևանում:

«Մինչև ուշ գիշեր պլանավորում էինք Երևանի կամուրջների և հիմնական փողոցների արգելափակումը: Քանի որ պլանավորումը նախօրեին ուշ էինք ավարտել, բոլոր վարորդների հետ չէինք հասցրել անձամբ խոսել: «Բիֆոռում» հավաքված սկսեցինք հեռախոսով կապվել վարորդների հետ: Պարզվեց` անխտիր բոլորիս հեռախոսները լսել էին ու գիտեին ակցիայի մասնակիցների մեծ մասին: Ես էլ պետք է կապ պահեի առավոտյան բոլոր վարորդների հետ:
6:30-ին արթնացա մեր ընկերներից մեկի զանգից: Բոթը հետևյալն էր` ոստիկանությունն ինձ արգելափակել է մեր բակում, մեքենաս տանում են տուգանային: Հետո զանգերը սկսեցին հաջորդել մեկը մյուսին. նույն իրավիճակն էր: Այդուհանդերձ վարորդների մի մասին հաջողվել էր իրականացնել ակցիան: Իսկ ինչ եղավ հետո, շատերիդ է հայտնի 

Հ.Գ. Իսկ ժամեր անց բոլոր մեքենաները հատ-հատ դուրս էի հանում ոստիկանությունից` Արմեն Խաչատրյան-ի օգնությամբ և աջակցությամբ :)»