Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում․ տեսանյութ

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում․ տեսանյութ

Ընդհանուր իրավասությունների դատարանների մասին օրինագծի քննարկումները Վրաստանի խորհրդարանում հերթական ծեծկռտուքի պատճառն են դարձել։ Այս անգամ իրար չեն հասկացել եւ որոշել բռունցքներով հարցեր լուծել իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Իրակլի Բերայան եւ «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Օթար Կախիձեն։ Ինչպես հայտնում է «Սպուտնիկ» ռադիոկայանի վրացական ծառայությունը, կոմիտեի քննարկման ժամանակ երկու պատգամավորները սկսել են վիճել, ուշադրություն չդարձնելով իրավաբանական կոմիտեի ղեկավար Անրի Օհանաշվիլիի ներկայությանը։ Վեճի ժամանակ էլ Կախիձեն վեր է թռել տեղից եւ ի պատասխան Բերայայի խոսքերի՝ նրա երեսին նետել ձեռքին եղած թղթերը եւ սկսվել է ծեծկռտուք։ Երկու պատգամավորներին բաժանել են իրարից եւ հանդարտեցրել կոմիտեի մյուս անդամներն եւ պառլամենտի անվտանգության աշխատակիցները: