Փաշինյանը զայրացավ․ ով ավելի շուստրի ա, ստիպում ա, որ կառավարությունն ինչ-որ որոշում կայացնի

Փաշինյանը զայրացավ․ ով ավելի շուստրի ա, ստիպում ա, որ կառավարությունն ինչ-որ որոշում կայացնի

Ազգային ժողովում շարունակվում է կառավարության ծրագրի քննարկումը, պատգամավորները հարցեր են ուղղում վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նրան հարց ուղղեց ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը՝ բարձրացնելով երրորդ երկրներից ոչ առևտրային նպատակով ապրանք ներկրողների դժգոհությունը, որ չեն կարողանալու այսուհետ 25 կգ-ից ավելի ապրանք ներկրել Հայաստան, ինչպես նաև բարձրացրեց փողոցային առևտրով զբաղվողների խնդիրները, որոնք համաձայն են փողոցային առևտրի վերացմանը, բայց ասում են՝ թող իրենց տեղ առաջարկեն, գան այդտեղ իրենց առևտուրն իրականացնեն։

Նիկոլ Փաշինյանը այս խնդիրների մասին սկսելուց հետո կտրուկ բորբոքվեց։ «Էն ժամանակ կար օլիգարխիա, հիմա կա անտիօլիգարխիա։ Ֆուռը բերում կանգնեցնում են, 50-ական կիլոներով ապրանքը ներս են մտցնում։ Ո՛չ և ոչ։ Չի՛ լինելու էդպիսի բան, չի՛ լինելու էդպիսի անսկզբունք կոմպրոմիսներ։ Եթե փորձելու են կառավարությանն ասել՝ վայ, ցույց ենք անելու մենք ձեր դեմ, մեզ համար էս արեք, էն արեք․․․ Ցույց արեք, երբ որ կհասնենք էն քանակների, երբ որ կհասկանանք՝ մենք իրար հետ գործ չունենք անելու, ցտեսություն կասենք իրար, շնորհակալություն, կգնաք ձեր գործին։ Բայց մենք չենք համաձայնելու, որ իրար երեսի նայենք, իրար ֆռռցնենք։ Ով ավելի շուստրի ա, ստիպում ա, որ կառավարությունն ինչ-որ որոշում կայացնի։ Չի՛ լինեու որոշում։ Բերելու եք մաքսազերծելու եք, հարկը վճարեք։ Էս ի՞նչ բան ա։ Խաբեությունը, սուտը դարձել են հասարակական հարաբերությունների հիմնական օղակ։ Ես ոչ մեկին թույլ չեմ տալու ինձ հետ ստի լեզվով հարաբերվել, ստի վերջը եկել ա»։

Անդրադառնալով փողողային առևտրի խնդրին՝ Փաշինյանը հիշեց քաղաքացիների դժգոհությունները․ «Էն օրը նայում եմ ինտենետով, ասում են՝ բա մենք սրա՞ համար էինք հեղափոխություն արել։ Դե, իհարկե, մենք հեղափոխություն ենք արել, որ Երևան քաղաքի կենտրոնը դարձնենք Ստամբուլի բազառ»։