Առաջին անգամ տուրիստներ են դուրս եկել բաց տիեզերք 

Առաջին անգամ տուրիստներ են դուրս եկել բաց տիեզերք 

Ամերիկյան SpaceX ընկերության Polaris Dawn առաքելության ղեկավար Ջարեդ Այզեկմանը առաջին մարդն է, ով դեպի ուղեծիր կոմերցիոն թռիչքի շրջանակներում դուրս է եկել բաց տիեզերք։ Հինգ օր տեւող թռիչքը կազմակերպել է ամերիկացի միլիարդատեր Ջարեդ Այզեկմանը։

Նրա ունեցվածքը գնահատվում է 1,9 միլիարդ դոլար, ըստ Forbes հանդեսի։ Վերջինիս բիզնես հետաքրքրությունների ոլորտում են մանրածախ առեւտրի համար նախատեսված վճարումների համակարգերը, ինչպես նաեւ զինվորական օդաչուների նախապատրաստությունը։ Մյուսները, ովքեր նույն կարգավիճակում թռիչք է իրականացրել, նախկին ռազմական օդաչու Սկոթ Պոպիտն է, SpaceX-ի տիեզերագնացների պատրաստման ծրագրի ղեկավար Սառա Գիլիսն ու NASA-ի նախկին աշխատակից Աննա Մենոնը։