Ադրբեջանը կարող է միայն որպես արգելակ հանդես գալ

Ադրբեջանը կարող է միայն որպես արգելակ հանդես գալ

Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել Բրյուսելում, պետք է ընդունվեր  ընդհանուր հռչակագիր, որի համար անհրաժեշտ էր Եվրամիության անդամ 28 երկրների եւ Արեւելյան գործընկերության վեց երկրների միաձայն համաձայնությունը։ Հռչակագիրը չի հաջողվել ընդունել, քանի որ Ադրբեջանը վետո է դրել։ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը, քանի որ դրանում դրույթ չի ներառվել տարածքային ամբողջականության մասին։ 

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ Ադրբեջանը իր նման պահվածքով Եվրոպայում կարող է միայն որպես արգելակ հանդես գալ, բայց ոչ երբեք՝ այլ դերում։

«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Բաքվի վարկածով, որեւէ ձեւով  կապ չունի Եվրոպայում տեղի ունեցող պատմականորեն անխուսափելի  ինտեգրացիոն գործընթացների հետ։ Երրորդը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծում կունենա այն ժամանակ, երբ կլուծվի Ադրբեջանի հարցը»,- ասաց քաղաքագետը։
Ռուբեն Մեհրաբյանը հիշեցնում է, որ առաջիկայում Ադրբեջանը պետք է փաստաթուղթ ստորագրի ԵՄ-ի հետ, իսկ Ադրբեջանը ձգտում է, որ ԼՂ-ի հետ կապված ձեւակերպումները լինեն այլ բնույթի, քան արդեն ամրագրված են Հայաստան-ԵՄ համաձայնագրում։ 

«Հասկանալի է, որ ԵՄ-ն չի կարող մի տեղ մի բան գրել, մեկ այլ տեղ՝ մեկ այլ բան, եւ սա նաեւ շանտաժի փորձ է, որը, չեմ կարծում, թե աշխատելու շանս ունի։ Մյուս կողմից՝ սա հայկական կողմի համար լավ նվեր է, եւ մեր դիվանագիտությունը պետք է գործնական քայլեր անի այդ ուղղությամբ»,- ասաց քաղաքագետը։