Ծառուկյանն է ինձ ասել՝ սխալ եմ ես․ Արթուր Հարությունյան

Ծառուկյանն է ինձ ասել՝ սխալ եմ ես․ Արթուր Հարությունյան

Սնանկ ճանաչված «Քինգ Դելյուքս» ընկերության նախկին սեփականատեր, ոչ անհայտ Արթուր Հարությունյանը , որ տևական ժամանակ Բելգիայում էր, այսօր անհայտ պատճառով մամուլի ասուլիս էր հրավիրել։ Եվ թեև խոսում էր նոր Հայաստանում հանուն երկրի գործելու, սուր անկյունները հարթելու անհրաժեշտության մասին, իրբ վաղեմի թշնամու՝ Գագիկ Ծառուկյանի մասին նախկինի նման աղմկահարույց հայտարություններ արեց՝ աասելով, որ նա մուսուլմանական ոճի պահվածք է թույլ տվել իրեն։ Թերևս նրան հունից հանեց լրագրողների հիշեցումը, որ ժամանակին բոլորը տեսել են իր՝ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ ցուցադրված ներողությունը Ծառուկյանից։ Արթուր Հարությունյանը անդրադարձավ այդ ներողությունների պատմությանը՝ պատմելով, որ 2012-ին Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպել է, խոսել են, ինքը ներողություն չի խնդրել, հակառակը, ասել է՝ ես սխալ եմ։ Ինքն էլ ասել է՝ մեր մեջ ճիշտ ու սխալ չկա, գրկախառնվել են։ Արթուր Հարությունյանը պատմեց, որ ներկա են եղել մարդիկ։ Հետո եղել է 2013 թվականը։ «Երբ մենք բարիշել էինք, անցել էր ժամանակ, ինքը ինձ ասաց՝ քավոր սանիկ ենք, ախպեր ենք, իմ անվան հետ ես խաղացել, մի բան ասա։ Իվետա Տոնոյանը ընտեղ ներկա էր։ Իսկ ես մեծին հարգող տղա եմ , մեր անցյալն էլ եմ հարգում։ էդ ժամանակ ասացի՝ Գագիկ Ծառուկյան, ես նման բաներ չեմ ասել, բայց որ դու ուզում ես, ես երկու բառ կասեմ։

Կանչել ա լրագրողին, ես էլ ինչ եմ ասել, կարաք բացեք նայեք, որ Գագւիկ Ծառուկյանի հանդեպ թույլ եմ տվել վիրավորական արտահայտություններ, ինքն էլ մեծավարի, որպես տարիքով մարդ, ու դրանից հետո ես խաբնվեցի․․․ նման մուսուլմանական ոճի, որ դնի ու հեռուստատեսությամբ ցույց տա, որ, տեսեք, Արթուրտը ինձնից ներողություն է խնդրում»,-պարզաբանեց նա։ Դիմելով ասուլիսին ներկա «Կենտրոնի» լրագրողին, Արթուր Դալլաքյանը նրան դիտողություն արեց՝ ասելով, որ եթե իրենց եթերներում իրեն կոչում են իր մականանուվ (Պալաչ), ապա թող տան նաև Գագիկ Ծառուկյանի մականունը։ Նաև լրագրողին մեղադրեց, թե վերջինս «Կենտրոնով» արտահայտություն է արել, որ Արթուր Հարությունյանն իր ծնողներին ուրացել է։ Վերջինս արդարացավ, թե ինքը չի ասել, այլ Հարությունյանի նախկին տնօրեն ու ընկեր Արթուր Դալլաքյանը։ Նա էլ ասաց, որ իր ընկերները նման բան չեն ասել, դա լրագրողի միտքն է։ «Իսկ Ձեր հարցի վերաբերյալ Իվետա Տոնոյանին կբարևեք, կամ նրան,ո վ որ Իվետա Տոնոյանին հրաման է տվել, որ Ձեզ նման հարց փոխանցի»,-ասաց Արթուր Հարությունյանը։

Իսկ լրագրողը նրան հարցրել էր, թե իրականությանը համապատասխանում է տեղեկությունը, որ Գագիկ Ծառուկյանը իրեն 200 հազար եվրո է տվել՝ ծնողների բնակարանը գրավից հանելու համար, բայց Արթուր Հարությունյանը բանկ չի մուծել։ Վերջինս ասաց, որ իր ողջ ունեցվածքը, ամենը, որ Հարությունի խոսքով՝ հիմա «Ծառուկյանի տիրապետության տակ է գտնվում, կազմել է մոտավոր հաշվարկներով՝ կազմել է 10 միլիոն դոլարի ունեցվածք և բիզնես»։ Ըստ Արթուրի բացատրության՝ Գագիկ Ծառուկյանը 19 ավտոբուսի դիմաց բանկին տվել է 500 հազար դոլար, այն դեպքում, երբ Հարությունյանն ինքը ընդհանրապես մտադիր չի եղել իր բիզնեսը վաճառել կամ տալ ինչ-որ մեկին։ Ըստ ժամանակագրության՝ Արթուր Հարությունյանը պատմեց, որ ինքը Չինաստանից բերել է ավտոբուսներ և բերելու համար պարքտ է արել ու 15 տոկոս կանխավճար է տվել չինական կողմին՝ չինական վարկավորման դիմաց,բերել է ավտբուսները, դրանք կանգնացրել հրապարակում, ձևակերպել են՝ տրանսպորտի թարմացում։,

ֆիրման էլ շատ նորմալ զարգացել է, խնդիր չի եղել։ Բայց Ծառուկյանի անվճար երթուղագծերից հետո Արթուր Հարությունյանը չի կարողացել կատարել իր բանկային պարտավորությունները ու վերադարձնել իր չինական պարտքը, ժամանակն էլ եկել հասել էր 2015-ին, ու միլիոնների տույժ-տուգանքներ են եկել, մինչև որ վարկերը դարձել են 5 միլիոն 200 հազար դոլար։ «Երբ եկավ, հասավ սնանկության, էդ 19 ավվտոբուսը գրավի տակ չէին, բայց քանի որ ֆիրմայի մեջ էին, կալանքի տակ էին, ես չէի կարա վերցնել, ու ես երկրից գնացել էի, ու բանկերի միջոցով խոսեցի, որ ես մտադիր չեմ հանձնվել, որովհետև ես առանց գումար եմ մնացել։ Եվ պահանջել եմ, ասել եմ՝ 19 ավտոբուսի դիմաց ինձ պետք է տաք 500 հազար դոլար։ Սկզբից չէին համաձայնվում, ասել եմ՝ ես կորցնելու բան չունեմ, ես կվառեմ էդ տաքսիները, ավտբուսները, ո՛չ բանկին կհասնի, ո՛չ Ծառուկյանին, ո՛չ էլ ինձ։ Քրեական պատասխանատվությամբ կենթարկվեմ, դա գիտակցելով՝ կանեմ։ Նոր դրանից՝ հետո ասացին՝ բա, լավ, Ծառուկլյանն ասում ա՝ 500 հազար դոլար դրա դիմաց։ Ինքը տվել է 500 հազար բանկին, բանկը ինձ տվել է 450 հազար, որ գրավից հաներ իմ ծնողների բնակարանը ու էլի շենքեր, որը որ չարեց։ իսկ բնակարանի վերաբերյալ, եղել է առևտուր, իմ եղբայրը գնացել է խոսացել է, դրա դիմաց՝ հողակտոր է տվցվել, նոր բնակարանը իրենք վերադարձրել են իմ ծնողներին»։

Լրագրողները հարցրեցին, իսկ հիմա բնակարանը գրավի տա՞կ է, Արթուր Հարությունյանն ասաց՝ մեր բնակարանն է, կուզեմ գրավի տակ կդնեմ, կուզեմ՝ ոչ։ 2012-ից սկսված այս հակամարտությանն անդրադառնալով, նա նկատեց, որ ցավոք, այս ընթացքում կորցրեց ամենամտերիմ ու վստահելի ընկերներին, օրինակ՝ ընկերության սեփականատեր Արթուր Դալլաքյանին,ո վ նախկինում ոչ թե պաշտպանել է իրեն, այլ՝ ասել ճշմարտությունը՝ քննադատելով Ծառուկյանին անվճար երթուղիների համար։ Հիմա այլ բան է ասում ։ Թե ինչո՞ւ ․Արթուր Դալլաքյանն ասում է՝ միգուցե նրա՞ համար, որ հիմա պատգամավո՞ր է։ Ինչ վերաբերում է Ծառուկյանի բարեգործությանը, ապա Արթուր հարությունյաննա սում է, որ եթե այն անում ես ինչ-որ մեկի երթուղիներ վրա՝ դա չարագործություն է։ Արթուր Հարությունյանը վստահ էր, որ Ծառուկյան Գագիկը իր ասուլիսը նայում ու լսում էր։