Regnum-ը հակասություն է տեսել

Regnum-ը հակասություն է տեսել

Ռուսաստանյան Regnum-ը վերլուծական անդրադարձ է կատարել օգոստոսի 5-ի ստեփանակերտյան հանրահավաքին եւ առանձնացրել ԼՂ կարգավորման վերաբերյալ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները: Ըստ այդմ, եթե Արցախի նախագահը խոսել է անկախության ճանաչման միջոցով հայրենիքի վերամիավորմանը հասնելու նպատակադրվածությունից, ապա Հայաստանի վարչապետը շեշտադրել է միացման առաջնահերթությունը:

Ռուսաստանցի հեղինակն, այսպիսով, արձանագրել է, որ պաշտոնական Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ տարաձայնությունները հաղթահարված չեն, բայց դրանք «երկար չեն տեւի»:Թե ի՞նչ է դրանով ակնարկել նա՝ մնում է ենթադրություններ անել: