Երևանյան պոլիկլինիկաների վիճակի մասին

Երևանյան պոլիկլինիկաների վիճակի մասին

Քաղաքապետարանի «Ակտիվ քաղաքացի» հարթակում տեղադրված առաջարկներում կան նաև առողջապահական առաջարկներ։ Դրանցից մեկն էլ՝ մայրաքաղաքի համայնքապատկան պոլիկլինիկաներում փուլ առ փուլ ներդնել հերթագրման ժամանակակից համակարգ:  

Սոցշահառուի փաթեթի հետ առնչվելու փորձ ունեցել եմ հեղափոխությունից առաջ և հետո։
Եթե անկեղծ, հիմա պետպատվերը առանց խոչընդոտների իջեցրին և ապահովագրական ընկերությունը, օրենքով սահմանված կարգով, առանց խոչընդոտների և կարճ ժամանակում հաստատեց մի շարք թանկարժեք հետազոտությունների համար գումար փոխանցումները, ինչից  անկեղծորեն զարմացած եմ։

Այլ բան են պոլիկլինիկաները, որտեղ ամառ թե ձմեռ անասելի հերթեր են, վիրուսուային հիվանդները ժամերով մեկ տարածությունում իրար հետ շփվում են, քանի որ բացի հերթերը, այստեղ  բժիշկները գալիս են կես և ավելի ժամ ուշացումներով, ժամերով խալաթ հագնում, սուրճ խմում, քննարկում ամեն ինչ և բոլորին, և դրանից հետո էլ դեռ մունաթ դեմքերով ընդունում հիվանդներին, որոնք համարձակվում են չդիմանալ պոլիկլիկայում ժամերով սպասելուն։