Տոն կլինի այն ժամանակ, երբ քաղաքացին աշխատանք կունենա. Հրազդանում նշում էին քաղաքացու օրը

Տոն կլինի այն ժամանակ, երբ քաղաքացին աշխատանք կունենա. Հրազդանում նշում էին քաղաքացու օրը

Հայաստանում առաջին անգամ ապրիլի վերջին շաբաթ օրը՝ այսօր, նշվում է որպես Քաղաքացու օր: Այս առիթով ապրիլի 27-ին Հանրապետությունում ամբողջ տարածքում նախատեսված են տոնական միջոցառումներ:  

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում եւս տեղի ունեցավ մեծ միջոցառում: Մարզի մի քանի  համայնքներից ժամանել էին Հրազդան, ներկայացնելու պարային եւ տիկնիկային կատարումներ,  ձեռքի աշխատանքների ցուցահանդեսներ: Միջոցառումը սկսվեց  ծառատունկով, որին հաջորդեց մի շարք միջոցառումներ՝ արհեստների եւ արվեստների փառատոն, կինոցուցադրություն, հանդիպում գրողների հետ, համերգ՝ Սահմանդրական հրապարակում:                 

                 

Օրը արեւոտ է, իսկ հրազդանցին՝   ժպտում է: Տոնի հետ կապված հրազդանցիները ասում էին՝ ուրախ են, եւ ցանկանում են փոփոխություներ տեսնել: Ոմանք էլ՝  կարծիք հայտնեցին, որ տոնը այն ժամանակ տոն կդառնա, երբ ՀՀ քաղաքացին աշխատանք կունենա, թոշակներն ու աշխատավարձը բարձր կլինի, իսկ ամենակարեւորը՝  վարկից ու բանկից հեռու լինեն:

Նկատեցինք, որ այսօր կրկնակի տոն է մանր –մունր առեւտրով զբաղվողների համար.  «քաղցր բամբակ, շաքար աքլոր» կանչելով,   հա՛մ տոնում էին քաղաքացու օրը, հա՛մ էլ՝ գումար աշխատում: Միջոցառմանը ներկա էին նաեւ Կոտայքի մարզի նորընտիր պարգամավորը:

Ծաղկաձորի, Չարենցավանի, Եղվարդի, Աբովյանի, եւ որոշ համայնքի ղեկավարներ  չէին մասնակցում միջոցառմանը:  Աբովյանի քաղաքապետ  քաղաքապետ Վահագն Գեւրոգյան մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքացու տոնը նշում է ընտանեկան եւ ընկերական շրջապատում, իսկ Հրազդանի միջոցառմանը Աբովյան քաղաքը ներկայացել է իր գեղարվեստի եւ պարի խմբերով:  

«Մեր Չարենցավանի մշակույթի բաժինը ներկայացել է միջոցառմանը, տաղավար ենք վերցրել: Էսօր իմ որդու 25-ամյակն ենք նշում, մենք էլ միջոցառում ունենք, չստացվեց, որ ես ներկա լինեի»,-ասաց Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը:

Տոնը կշարունակվի մինչեւ ուշ երեկո: Սահմանադրության հրապարակում տեղի կունենա համերգ: Հրազդանի մյուս թաղամասերում անշուք էր, մարդիկ անգամ չգիտեին, թե ի՞նչ տոն է այսօր: Իսկ խորոված անող Հրազդանում այդպես էլ չեղավ: 

Նշենք, որ ապրիլի 9-ին Ազգային ժողովը ընդունել էր «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքը՝ Քաղաքացու օրը սահմանելով տոն: Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը: