Օրհներգի թեման Ալեն Սիմոնյանի քթից եկավ․ նրան վիրահատել են

Օրհներգի թեման Ալեն Սիմոնյանի քթից եկավ․ նրան վիրահատել են
Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյաննը հոսպիտալացվել է։ Նա շնչուղիների վիրահատության է ենթարկվել։ Այս պահին ԱԺ փոխնախագահը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, վիճակը լավ է, շուտով դուրս կգրվի։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի անունը վերջին օրերին սկսել է ակտիվ շրջանառվել հատկապես ՀՀ պետական օրհներգի փոփոխության թեմայով։ Սիմոնյանն առաջարկում է փոխել օրհներգը, ինչը ոչ միանշանակ է ընկալվել հասարակության կողմից, շատերը քննադատում են նրան, որ կարևոր թեմաները թողած, ընկել է օրհներգի փոփոխության հետևից, կարծես հենց օրհներգն էր խանգարում, որ երկիրը զարգանա։ Եթե այս ամենը պատկերավոր համադրենք նրա տարած վիրահատության հետ, կարելի է ասել՝ օրհներգի թեման Ալեն Սիմոնյանի քթից եկավ։