Կարող ա՞ ես էլ եմ էությամբ դասական պատգամավոր․ Սուրեն Սահակյան

Կարող ա՞ ես էլ եմ էությամբ դասական պատգամավոր․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության նախագահ Սուրեն Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Վերջերս հա ուզում էի հասկանալ՝ կարող ա՞ ես էլ եմ էությամբ դասական պատգամավոր։ Հետո, երբ մի դասական լայվ տեսա, զգացի, որ չէ, բացառված ա ։) Դասականը 40 րոպե պատմում ա, թե ինքը ինչ ուժեղ ա, իրենք հազարներ են, երիտասարդ, ավյունով լի, կմաշացնեն, կփռթեն-կթափեն բոլոր նրանց ում մտքով կանցնի իրենց դեմ ելնել, հետո վերջին մի րոպեում կերպարանափոխվում ու թե բա «ժողովո՜ւրդ պաշտպանեք մե՜զ, փրկեեեք, SO՜S»։ Լրիվ անեկդոտ ա ։)

Բան չէի գրում, ասում էի գուցե ՖԲ ասուլիսը նայեմ ու հասկանամ էդ ֆենոմենը։ Երեկ նայեցի… հը-ըն։ Նենց որ, եթե դասական, ապա միայն երաժշտություն ։)»։