ԱՄՆ-ն չի հավատում ՌԴ-ում և Իրանում իշխանափոխությանը

ԱՄՆ-ն չի հավատում ՌԴ-ում և Իրանում իշխանափոխությանը

Միացյալ Նահանգները կարծում է, որ բողոքի ցույցերը, որոնք կարող էին սպառնալ իշխանություններին, Ռուսաստանի Դաշնությունում անհնար են։

Այդ մասին ռուսական լրատվամիջոցներին ասել է Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը։ «Գուցե ավելի քննադատական ​​վերաբերմունք կլինի կատարվածի նկատմամբ, բայց ոչինչ, որը կարող է սպառնալ իշխանություններին»,- ասել է նա՝ պատասխանելով Ռուսաստանում լայնածավալ բողոքի ակցիաների հնարավորության մասին հարցին։

Հեյնսն ընդգծել է, որ ԱՄՆ-ը հավանական չի համարում նաև իշխանափոխությունն Իրանում, որտեղ լայնածավալ բողոքի ցույցեր են տեղի ունենում։  Միաժամանակ, պաշտոնյայի խոսքով, իրենք ազգային հետախուզության մեջ տեսնում են, որ կառավարությունները չեն ընկալում այն, ինչ տեղի է ունենում երկրներում, որպես իրենց կայունության անմիջական սպառնալիք և ճնշում են բողոքի ցույցերը