Վաշինգտոնն ու Երեւանը քննարկել են Ղարաբաղյան կարգավորման հարցը

Վաշինգտոնն ու Երեւանը քննարկել են Ղարաբաղյան կարգավորման հարցը

ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանն ու ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։

Այս մասին տեղեկանում ենք Պետդեպի ներկայացուցիչ Քեյլ Բրաունի տարածած հայտարարությունից։

Անդրադարձ է կատարվել նաեւ հումանիտար օգնության տրամադրման հարցին։ Սթիվեն Բիգանը ողջունել է Արա Այվազյանի նշանակումը ԱԳ նախարարի պաշտոնում եւ հույս հայտնել, որ կշարունակվի սերտ համագործակցությունը ԱՄՆ եւ Հայաստանի միջեւ։