Արգենտինայի ֆուտբոլի հավաքականը շարունակում է հիասթափեցնել

Արգենտինայի ֆուտբոլի հավաքականը շարունակում է հիասթափեցնել

Արգենտինական ֆուտբոլի հավաքականը շարունակում է հիասթափեցնել իր երկրպագուներին։ Ամերիկայի գավաթի առաջին խաղերում վերջինս շարունակաբար ձախողումներ է գրանցում։ Այս մասին գրում է Sports.ru-ը՝ հավելելով, որ Պարագվայի հետ արգենտինացիները խաղացել են 1։1 ոչ ոքի, իսկ Կոլումբիայի հետ խաղում պարտվել են 0։2 հաշվով հօգուտ կոլումբիացիները։ Արդյունքում, նրանք հայտնվել են իրենց խմբի վերջնամասում։

Նրանք, ինչպես եւ Քաթարի հավաքականը ունեն միայն 1 միավոր, սակայն քաթարցիները գոլային առավելություն ունեն։Հունիսի 23-ին այս երկու թիմերն էլ կխաղան իրար հետ, իսկ զուգահեռ կհանդիպեն Պարագվայն ու Կոլումբիան։