Միջադեպ՝ Քոչարյանի գործով նիստին 

Միջադեպ՝ Քոչարյանի գործով նիստին 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությանը քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ։ 

Ընդդեմ Քոչարյանի քաղաքացիներից մի կին Քոչարյանի պաշտպանների հասցեին մի քանի օր է վիրավորական արտահայտություններ է անում, քիչ առաջ նա կրկին տեղից ռեպլիկ արեց, նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց դատական սանկցիա կիրառել քաղաքացու նկատմամբ՝ նրան հեռացնելով դատական նիստերի դահլիճից։ 

Քաղաքացին, սակայն հրաժարվեց դուրս գալ նիստերի դահլիճից։ Դատական կարգադրիչներին չէր հաջողվում հանդարտեցնել բղավող կնոջը և նրան հեռացնել դահլիճից։ 

Դատարանը հայտարարեց ընդմիջում․ կնոջը ուժով հեռացրին նիստերի դահլիճից։