Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Վահե Գրիգորյանի գրառումը փակագծեր է բացում

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Վահե Գրիգորյանի գրառումը փակագծեր է բացում

 

Ինչ էր գրել Վահե Գրիգորյանը Սերժ Սարգսյանի հրաժարականից  հետո

Vahe Grigoryan

23 April 2018 ·

Որքան էլ որ իմ հրապարակային խոսքը չափավորել եմ փորձել, ես այս մարդու հասցեին սարսափելի որակումներ եմ օգտագործել:

Հիմա էլ չեմ անի: Որովհետեւ գնացած է: Ինչ կլինի նրա հետագա ճակատագիրը՝ հետո կերեւա: Բազում հարցերի պատասխան դեռ պետք է տա:

Միակ բանը, որ այսօր կուզեմ ասել, խաղաղությամբ գնա: Ափսոս որ այսպեղ եղավ եւ քո հետ հիմա, եւ մեր հետ նախկինում:

Հավատում եմ, որ հիմա ինքն էլ կուզեր, որ այսպես չլիներ:

Ու քանի որ մենք հենց հաջորդ իշխանության ձեւավորման նախաշեմին ենք, աչքներիս առաջ պետք է ունենանք այս մարդու ճակատագիրը, որ ոչ մյուսին հնարավորություն տանք սրա օրը ընկնի, ոչ էլ մենք նրան այս օրը գցենք:

Երբեք չեմ մտածել նման մտքեր կունանամ այս լուրից հետո:

Միշտ մտածել եմ, որ շատ կուրախանամ եւ լիաթոք կշնչեմ: Շատ ուրախ չեմ: Մտահոգ եմ: Բայց հավատով, որ լավ կլինի: Երեւի դժվար կլինի: Կամ ավելի դժվար: Բայց, վստահ եմ, որ կլինի:

Այսօր կրկին այն կարդում եմ իր ֆեյսբուքյան էջում ու մտածում գրառման մի պարբերության վրա․ Միշտ մտածել եմ, որ շատ կուրախանամ եւ լիաթոք կշնչեմ: Շատ ուրախ չեմ:

Այս պարբերությունը կարծես թե ամբողջացնում է այս միտքը․  «Աչքներիս առաջ պետք է ունենանք այս մարդու ճակատագիրը, որ ոչ մյուսին հնարավորություն տանք սրա օրը ընկնի, ոչ էլ մենք նրան այս օրը գցենք»։  Ի՜նչ էր արել Վահեն Սերժ Սարգսյանին, որ ասում է՝  «Ոչ էլ մենք նրան այս օրը գցենք»։ Ով է մենքը։ Կարծես թե ամբողջանում են օդում կախված լուրերը։ ։ Ու այդ ամբողջության մեջ Վահե Գրիգորյանի անձն է, ով համարձակ իրեն հռչակեց Սահմանադրական դատարանի նախագահ։

Մենքը խորհրդանշական է։ Հավանաբար հենց այդ մենքն է թելադրել, որ Վահե Գրիգորյանը իրեն հռչակի Սահմանադրական դատարանի նախագահ։

Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանն ԱԺ նիստում իր ելույթում հայտարարել էր՝ «Մտնում եմ Սահմանադրական դատարան՝ ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը»։ Այն դեպքում, երբ այդ դատարանը նախագահ ուներ։