Սիլվիո Բեռլուսկոնիի շուրջ «օղակը» սեղմում է

Սիլվիո Բեռլուսկոնիի շուրջ «օղակը» սեղմում է

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ անչափահասների սեքսուալ ծառայություններից օգտվելու դրվագով հարուցված քրեական գործով որպես վկա անցնող, մահացած 34-ամյա մոդել Իման Ֆադիլի արյան անալիզները արդեն պատրաստ են։ Ինչպես հայտնում է RAI News-ը, Միլանի դատախազ Ֆրանչեսկո Գրեկոն հայտարարել է, որ սուրմայի պարունակությունը Ֆադիլի այրան մեջ գերազանցել է թույլատրելի նորման երեք անգամ, իսկ կադմիումի քանակը՝ յոթ անգամ։ Բացի այդ, Ֆադիլի օրգանիզմում հայտնաբերվել են նաեւ ռադիոակտիվ նյութեր։ Միաժամանակ նաեւ հայտնի է դարձել, որ մահվանից մի քանի օր առաջ Ֆադիլը անկեղծացել է, որ իրեն կարող են թունավորել եւ սպանել։