Եվրատեսիլի պատվիրակը ներկայացրեց «Walking Out» երգի cover տարբերակը

Եվրատեսիլի պատվիրակը ներկայացրեց «Walking Out» երգի cover տարբերակը

Ընդամենը մի քանի շաբաթ է անցել Սրբուկի եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերայից,  սակայն այն արդեն հասցրել է սիրվել ինչպե՛ս Հայաստանում, այնպե՛ս էլ արտերկրում: Երգի յութուբյան տեսահոլովակը արդեն ունի 4 միլիոն դիտում:  Յուրաքանչյուր հաջողված երգին հետևում է դրա cover տարբերակը: Ապրիլի 14-ին Սրբուկը ներկայացրեց “Walking Out” երգը նոր մատուցմամբ: Այն ստեղծվել է հայտնի երաժիշտ ու ջազզմեն Վահագն Հայրապետյանի հետ համագործակցության արդյունքում: 

«Walking Out»-ի քավերային տարբերակը ներկայացված է ջազային ոճում:
«Շատ ուրախ եմ, որ երգս նորովի եմ ներկայացնել հանդիսատեսին, հուսով եմ՝ այն բոլորին դուր կգա և շատ երջանիկ եմ, որ համագործակցել ենք Վահագն Հայրապետյանի հետ», - նշել է Սրբուկը:
«Walking Out» ստեղծագործության քավերային տարբերակը հասանելի է Սրբուկի պաշտոնական յութուբյան։