Նիկոլ Փաշինյանը խառնել է խաղաքարտերը

Նիկոլ Փաշինյանը խառնել է խաղաքարտերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի արցախյան այցն ու Արցախի մայրաքաղաքում օգոստոսի 5-ին ունեցած ելույթը Արցախի իշխանության ձևավորման գործընթացում խաղաքարտեր է խառնել: Արցախի պաշտոնական շրջանակների մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը մասնավոր զրույցներում չի թաքցրել, որ քաղաքականության մեջ Սամվել Բաբայանի պազիցիան իր համար ընդունելի չէ, նրան չի տեսնում քաղաքականության մեջ:

«Արայիկ Հարությունյանի հարցում էլ դեմ չէ, սակայն դա դեռ չի նշանակում, որ անվերապահ աջակցելու է նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին»,-ասաց մեր աղբյուրը:

Ի դեպ, հայտնի հանրահավաքի ընթացքում Փաշինյանն անուններ չհնչեցրեց, սակայն իր ելույթում՝ երրորդ երկրի շահերի սպասարկման անթույլատրելիությանը վերաբերող հատվածը ոմանք Բաբայանին ուղղված հստակ ուղերձ են ընկալել: Գաղտնիք չէ, որ Բաբայանը ռուսական շրջանակների աջակցությունն ունի եւ իր հայտնի նամակում առաջարկում էր Արցախը դնել Ռուսաստանի մանդատի ներքո: