Սաուդյան Արաբիան պատրաստ է արդյոք պատերազմի

Սաուդյան Արաբիան պատրաստ է արդյոք պատերազմի

Սաուդյան Արաբիան դեռեւս պատրաստ չէ պատերազմի, սակայն պատրաստ է վճռական պատասխան տալ իր դեմ ցանկացած ոտնձգության։

Այս մասին հայտարարել է սաուդական միապետության ԱԳ նախարար Ադիլ ալ-Ջուբեյրը։ Ինչպես հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը, նախարար ալ-Ջուբեյրը մեղադրել է Իրանին՝ ռեգիոնում ապակայունացում սերմանելու, սաուդական բեռնանավերի վրա ԱՄԷ ջրային տարածքում հարձակում ձեռնարկելու մեջ։ Միաժամանակ սաուդական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ իրենք ամեն բան պատրաստ են անելու, հանուն պատերազմի կանխման։ Նա նաեւ կոչ է արել միջազգային հանրությանը՝ ստանձնել պատասխանատվություն ու թույլ չտալ, որպեսզի սրացում սկսվի ռեգիոնում, ինչպես նաեւ ստիպել Իրանին սրացման տանող գործողություններից հետ կանգնել։