ԿրակաՁիլի թեման վերաբացվում է

 ԿրակաՁիլի թեման վերաբացվում է

Ընդունենք, որ  տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանի "լեզուն այսօր սայթաքեց" ու ասաց․ «բոլոր ընկերություններում և բոլոր կառավարություններում կարելի է տեսնել կադրերի սողունություն․․․»: Բայց հո դրանով գործը չի ավարտվում։ Բա որ Գարիկ Սարգսյանը Հակոբ Արշակյանին  ասի՝ կոկորդիլոսներն էլ են սողուններ ու սողունություն են անում, ի՞նչ է անելու։

Անընդհատ ասում եք՝ բառի, տառի ետևից եք ընկնում, ախր ընկեր նախարարներ, բառ ու տառ չի, կառավարության կազմի տեղաշարժը սողունություն եք անվանում։  Հիմա ո՞նց հասկանանք՝ դա ենթագիտակցության մեջ նստած արտահայտությու՞ն է, թե մի ուրիշ բան։ Սողունները, դե գիտեք, շարժվում են սողալով, որտեղից էլ ծագել է դասի անունը՝ սողուններ։ Սողունների ու սողունության թեմայով տրանսպորտի նախարարը կարող էր խորհրդակցել սողունների, մասնավորապես կոկորդիլոսների մասնագետ Գարիկ Սարգսյանի հետ՝ ընդհուպ մինչև կոկորդիլոսի ձվերը։ Խորհրդակցելուց հետո նոր թող հայտարարեր,  որ  բոլոր կառավարություններում կարելի է տեսնել կադրերի սողունություն։ Մասնագետի հետ խորհրդատվությունը անչափ կարևոր է։