«Սյուռ հուշ» է պատմում․ Նիկոլն ինձ գրկում է, ես էլ իրեն եմ գրկում

 «Սյուռ հուշ» է պատմում․ Նիկոլն  ինձ գրկում է, ես էլ իրեն եմ գրկում

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում «սյուռ հուշեր է պատմում», մեզ էլ մնում է ընդամենը ծանոթանալ։  

Daniel Ioannisyan

Yesterday at 23:02 ·

Էսօր էլ մի ուրիշ սյուռ հուշ պատմեմ:

2017 թվի ապրիլի 18-ին մտնում եմ «Ազատություն» ռադիոկայանի ստուդիա` հարցազրույց տալու: Մտնելուս պես ռադիոկայանի անձնակազմն ու այդտեղ գտնվող Նիկոլ Փաշինյանը սկսում են բարձր ծիծաղել, Նիկոլն էլ գալիս, ինձ գրկում է:

Դե մարդը ինձ գրկում է, ես էլ իրեն եմ գրկում, բայց ապշած հայացքով նայում եմ բոլորին ու բացարձակապես չեմ հասկանում, թե ինչ է տեղի ունենում:

Միայն րոպեներ անց ես իմացա, որ Նիկոլը «Ազատություն» ռադիոկայանում ֆեյսբության ասուլիս էր տալիս ու իրեն, չգիտես ինչու, մի քանի օգտատերեր հարցնում էին, թե «բա ինչու՞ Դանիել Իոաննիսյանին չեք սատարում»: Էս մարդն էլ չի դիմանում կրկնվող հարցերին ու ասում է «Ես Դանիել Իոաննիսյանի ցավն էլ տանեմ»: Ու էդ բառերից րոպեներ անց հայտնվում եմ ես:))))

ՀԳ Բայց այդտեղ թե որն էր «սյուռ հուշը» կամ ինչ է ուզում հասկացնել այ «սյուռ հուշով»  դժվար է միանշանակ ասել։