Հելսինկին կունենա գիշերային քաղաքապետ

Հելսինկին կունենա գիշերային քաղաքապետ

Հելսինկին կունենա նաեւ գիշերային քաղաքապետ, որը քաղաքի խնդիրներով կզբաղվի գիշերային ժամերին։ Այս մասին հայտնում է «Եվրո Պլյուսը»։ Գիշերային քաղաքապետի ընտրությունները կկայանան առաջիկայում եւ նրա լիազորությունների ժամկետը կլինի մինչեւ 2021 թվականը։ Հելսինկիի քաղաքապետարանը անցկացրել է հետազոտություն եւ պարզել, թե ինչպիսին պետք է լինի քաղաքի կյանքը գիշերը։ Պարզվել է, որ բացի սովորական ժամանցային ոլորտի հարցերից, քաղաքի բնակիչները բարձրացրել են նաեւ շուրջօրյա աշխատող մարզակումբների խնդիրը։ Ընդ որում, քաղաքի բնակիչները կարծում են, որ ժամանցային եւ զվարճանքի հաստատությունները պետք է կենտրոնացված լինեն քաղաքի մի շրջանում, որպեսզի մարդկանց գիշերային հանգիստը չխանգարվի։