Ռոբերտ Քոչարյանը դատարանում է. մասնակցում է իր վերաբերյալ նիստին

Ռոբերտ Քոչարյանը դատարանում է. մասնակցում է իր վերաբերյալ նիստին

ՀՀ  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու ՀՔԾ-ի միջնորդության վերաբերյալ դատական նիստը մի քանի ժամ է, ինչ շարունակվում է:

 Հիշեցնենք, որ երեկ քննիչն ու դատախազությունն էին միջնորդության վերաբերյալ կարծիքներ հայտնել, իսկ այսօր պաշտպանները կներկայացնեն իրենց առարկությունները: Մարտի 1-ի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանն այսօրվա նիստին ներկա է, մինչդեռ երեկ նա չէր մասնակցում: 

Երեկ պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Քոչարյանը նպատակահարմար չի գտել մասնակցել նիստին։

Քոչարյանը կալանքի տակ է դեկտեմբերի 1-ից։