Ավիավթար Ղազախստանում, կա զոհ

Ավիավթար Ղազախստանում, կա զոհ

АН-2 ինքնաթիռը կործանվել է Ղազախստանում։ Զոհվել է մեկ մարդ, տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ ստացել՝ երկուսը։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, վկայակոչելով այդ երկրի ՆԳՆ տարածած հայտարարությունը։ Ավիավթարը տեղի է ունեցել Ղազախստանի Ակմոլայի նահանգի Ցելինոգրադի շրջանի Ռոդինա գյուղի մոտ։ Զոհվել է օդաչուն, իսկ անձնակազմի անդամների վիճակը գնահատվում է ծանր։ Նրանք ստացել են տրավմաներ ու այրվածքներ։ Պարզվում են ավիավթարի մանրամասները։