Որ խմիչքը կարող է նիհարեցնել մեկ շաբաթում

Որ խմիչքը կարող է նիհարեցնել մեկ շաբաթում

Դիետոլոգները կարծում են, որ վարունգի հյութով կարելի է նիհարել մեկ շաբաթում՝ օգտագործելով վարունգի, նեխուրի եւ անանասի հյութ։ Այս մասին հայտնում է «Пишет Омск»-ը։ Ըստ հրապարակման, իհարկե սննդակարգում որոշ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կլինի, սակայն խիստ սահմանափակումներ չեն լինի։ Հիմնական շեշտը դրվում է առողջ սնունդ ուտելու վրա, իսկ քաղցրեղենը պետք է փոխարինել մրգերով։ Այս հյութը մաքրում է օրգանիզմը վնասակար նյութերից, օգնում ճարպային կուտակումներից ազատմանը։ Այն պետք է խմել առավոտյան ուտելուց առաջ։ Այն շատ հեշտ է պատրաստվում։ Պետք է իրար խառնել նեխուրը, անանասն ու վարունգը եւ խյուսի վերածել միախառնելով բլենդերում։ Ի դեպ, օգտագործելուց առաջ պարտադիր է խորհրդակցել բժշկի հետ։