Մարուքյանը պարզաբանում է պահանջում մաքսազերծման գների բարձրացման վերաբերյալ

Մարուքյանը պարզաբանում է պահանջում մաքսազերծման գների բարձրացման վերաբերյալ

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել․

«Հարգելի՛ գործընկերներ,
Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ կապված մաքսային ծառայության կողմից ավտոմեքենաների մաքսազերծման գների բարձրացման հետ։ 

Խնդիրն այն է, որ ընթացիկ տարվա հունվարի 01-ից մաքսազերծումը կատարվում է միայն մաքսային ծառայության կողմից սահմանված մաքսատուրքերով և այլևս հնարավոր չէ մաքսազերծումը կատարել մեքենայի առուվաճառքի փաստաթղթերի (օրինակ՝ հաշվի ֆակտուրայի) հիման վրա։ 

Դրա հետևանքով աճում է մեքենաների գինը, կրկին անգամ խթանվում հնամաշ մեքենաների ձեռքբերումը։ 
Այսպես, եթե անձը ցանկանում է ձեռքբերել համեմատաբար նոր ավտոմեքենա, որի արժեքն արտերկրում օրինակ 5.000 ԱՄՆ դոլար է, վաճառքի գնի մեթոդով մաքսազերծումը կազմում է 32%՝ 1.600 ԱՄՆ դոլար, իսկ կոմիտեի կողմից կազմված փաստաթղթերով գինը հասնում է 9.000 ԱՄՆ դոլարի։

Այսպիսով, խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն նշյալ որոշման հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ և առաջարկել վերանայել այս թանկարժեք մեթոդով մեքենաների մաքսազերծման որոշումը»։