Պոպոքից առողջ ա էդի. Մանվել Գրիգորյանի ազատման դեմ ակցիա անողները դատախազության դիմաց են

 

Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու պահանջով մի քանի օր շարունակ Էջմիածնում ակցիա անողներն այժմ գլխավոր դատախազության դիմաց են։ Ակցիայի մասնակիցներից Հայկազ Մակարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պահանջը մնում է նույնը։ Անդրադառնալով այն թեմային, թե այս ակցիաները կազմակերպել է «Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանը՝ նշեց, դա չի համապատասխանում իրականությանը։

Ակցիայի մասնակիցներն էլ նշում են, որ Գրիգորյանը շատ առողջ է եւ հիմք չկար նրան ազատ արձակելու. «Էդի պոպոքի պես առողջ ա, մեզնից առողջ ա»։

Նշենք, որ Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը օրերս 25 միլիոն դրամ գրավի դիմաց փոփոխվել է։