Ձերբակալվել է Սահմանադրություն կարդալու համար

Ձերբակալվել է Սահմանադրություն կարդալու համար

Ռուսաստանի Տվեր քաղաքում ձերբակալվել է քաղաքացի Իլյա Յակուշեւն այն բանի համար, որ մասնակցել է Ռուսաստանի Սահմանադրության 25-ամյակի միջոցառումներին եւ բարձրաձայն կարդացել է ՌԴ Սահմանադրությունը հավաքվածների համար։ Այս մասին հայտնում է «МБХ Медиа»-ն։ Քաղաքացուն տեղափոխել են ոստիկանություն, որտեղ նա բացատրագիր է գրել, որից հետո էլ միայն նրան ազատ են արձակել։ Նշենք, որ Ռուսաստանի Սահմանադրությունը ընդունվել է 1993-ի դեկտեմբերի 12-ին, իսկ հաջորդ տարի այդ օրը այն ժամանակվա նախագահ Բորիս Ելցինի կողմից հռչակվել է պետական տոն։