Իսկ դուք գիտեք, թե ինչպես են ժամանակակից տեխնոլոգիաները ազդում երեխաների վրա

Իսկ դուք գիտեք, թե ինչպես են ժամանակակից տեխնոլոգիաները ազդում երեխաների վրա

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ ժամանակակից տեխնոլոգիաների ու գաջեթների օգտագործումը երեխաների կողմից կարող է բացասաբար ազդել նրանց զարգացման վրա։ Ինչպես գրում է «Мойка78»-ը, 9 եւ 10 տարեկան երեխաների մոտ համակարգչային խաղերն ու ինտերնետը հանգեցնում է ուղեղի զարգացման դանդաղեցման։

Ավելի քան 4 հազար երեխաների ուսումնասիրելով, ամերիկյան NIH ինստիտուտի մասնագետները, ըստ CBS-ի փոխանցմամբ արձանագրել են հետեւյալը․ եթե երեխաները վաղ տարիքից օգտագործում են ինտերնետ եւ գաջեթներ, ապա դանդաղում է նրանց ուղեղի կեղեւի աշխատանքը, ինչը ապացուցվել է նաեւ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիկ հետազոտության արդյունքներով։ Բանն այն է, որ երբ երեխան իր սիրած խաղով է տարված, նրա մոտ արտադրվում է դոֆամին կամ հաճույքի զգացողության հորմոնը, որի բարձր քանակությունը արյան մեջ կարող է բերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան խնդիրների։ Դպրոցահասակ երեխաների մոտ էլ օրինակ բջջային հեռախոսի կամ սմարթֆոնի առկայությունը կարող է ազդել ուսումնական առաջադիմության վրա բացասական առումով։