Ինչ է անելու Հայաստանը ՆԱՏՕ-ՌԴ վերջին կապերի խզման պարագայում

Ինչ է անելու Հայաստանը ՆԱՏՕ-ՌԴ վերջին կապերի խզման պարագայում

Եվ այսպես․ կտրվեցին Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության վերջին թույլ թելերը: Նույնիսկ սառը պատերազմի տարիներին ՆԱՏՕ-ի և ԽՍՀՄ-ի միջև ավելի լավ հարաբերություններ են եղել, քան հիմա են, և դա լրջորեն բարդացնելու է մեր արտաքին քաղաքականության առջև դրված խնդիրները, ինչպես նաև բացասաբար է անդրադառնալու տարածաշրջանային կայունության վրա: 
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ քանի որ  Հյուսիսատլանտյան դաշինքը չափազանց հեռուն է գնացել, ՌԴ-ն հայտարարում է երկու կառույցների համագործակցության մասին ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական առումով։ Այս մասին հաղորդել է «Վեդոմոստին»՝ մեջբերելով ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գլուշկոյին։ 

«ՆԱՏՕ-ն ինքն է հրաժարվել ՌԴ-ի հետ դրական օրակարգից, և հարաբերություններ այլևս չկան»,- ասել է Գլուշկոն։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսաստանյան նավերն ուղեկցել էին ապրիլի 14-ին Սև ծովի ջրերը մտած Росс հրթիռային կայանքից կառավարվող ամերիկյան նավը։
Ռուսաստանցի գեներալը հայտնել է, որ ՌԴ-ՆԱՏՕ հաղորդակցությունն անգամ սառը պատերազմի տարիներին ավելի լավն է եղել։