«ՊՍԺ»-ն մերժել է «Բարսելոնային»

«ՊՍԺ»-ն մերժել է «Բարսելոնային»

Ֆրանսիական «ՊՍԺ»-ն մերժել է կատալոնական «Բարսելոնայի» հայտը, կապված Նեյմարի տեղափոխության հետ։ Այս մասին հայտնում է Le Parisien պարբերականը։ Ըստ հրապարակման, ակումբի ղեկավարությունը թեեւ մերժել է այս ուղղությամբ բանակցությունները, սակայն հուլիսի 7-ին Նեյմարը մտադիր է իր հեռանալու ցանկության մասին հանրային հայտարարությամբ հանդես գալ։ 27-ամյա Նեյմարը «Բարսելոնայից» տեղափոխվել էր ֆրանսիական ակումբ դեռ 2017-ին 222 միլիոն եվրոյով։ Նրա պայմանագիրը լրանում է 2022 թվականին։ Ակումբի կազմում մասնակցել է 58 խաղի, խփել 51 գոլ եւ ունեցել 29 գոլային փոխանցում։