Լավրովը վստահեցրել է Ալիեւին

Լավրովը վստահեցրել է Ալիեւին

Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդաժողովին մասնակցելու առթիվ Բաքու ուղեւորված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը քննարկել են նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր: ՌԴ արտգործնախարար Լավրովն Ադրբեջանի նախագահին վստահեցրել է, որ Ռուսաստանը կշարունակի թե առաձին, թե որպես ԵԱՀԿ «ՄԽ եռյակի» անդամ ջանքեր գործադրել, որպեսզի սկսվի Բաքու-Երեւան երկխոսություն: «Եւ մենք կհասնենք այդ նպատակին»- ասել է Լավրովը: