Պետրոս Ղազարյանի կինը ահա թե ինչ է գրում

Պետրոս Ղազարյանի կինը ահա թե ինչ է գրում
Hraparak.am կայքը տեղեկացրել է, որ այսօր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Ժաննա Անդրեասյանը։ Նա Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն Պետրոս Ղազարյանի կինն է։ Ժաննա Անդրեասյանն այդ մասին գրառում է արել․
Zhanna Andreasyan

2 hrs ·

Շնորհակալ եմ վստահության համար։ Վստահությունը լավ է, երբ հիմնավոր է։ Փորձեմ այն հիմնավոր դարձնել։
Ես աշխատանքի եմ անցնում մի նախարարությունում, որն առաջին հանրապետության տարիներին կրել է հանրային խնամատարության անվանումը, իսկ հիմա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է։ Մեր համատեղ աշխատանքը կհաջողի, երբ հանրային ընկալման մեջ այս հաստատությունը սոցապ կրճատ ձևի փոխարեն առաջին հերթին ինքնաբերաբար հղի արժանապատիվ ու ստեղծագործ աշխատանքին՝ հանրային խնամատարության անհրաժեշտ նշանակությանը զուգընթաց։