Վարչապետն երաշխավորել է՝ «դրսից» որեւէ մեկը չի գա ու չի լինի տնօրեն (տեսանյութ)

Վարչապետն երաշխավորել է՝ «դրսից» որեւէ մեկը չի գա ու չի լինի տնօրեն (տեսանյութ)

Այսօր առավոտյան ժամը 10․00-ին կառավարության շենքի դիմաց Օպերային թատրոնի արտիստները բողոքի ցույց էին անում` ի պաշտպանություն Կոնստանտին Օրբելյանի։ Նրանք անձնապես ներկայացրեցին իրենց բողոքը վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այն է՝ չեղյալ համարել մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանը ազատել Կ․ Օրբելյանին տնօրենի պաշտոնից։ 

Շուրջ մի ժամ տեւած քննարկումից հետո արտիստները դուրս եկան շենքից եւ դրական գնահատեցին հանդիպումը։ Թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանն ասաց, որ վարչապետն երաշխավորել է, որ «դրսից» որեւէ մեկը չի գա ու չի լինի տնօրեն, այս պահին տնօրենի պարտականությունները դրվում են օպերային թատրոնի փոխտնօրենի վրա․

«Նախարարությունը վարչապետին է ներկայացրել բոլոր խնդիրները Օպերային թատրոնի հետ կապված, վարչապետը դրանք փոխանցելու է մեզ, որին գրավոր պատասխանելու ենք եւ նորից հանդիպելու ենք ու ներկայացնենք մեր հակափաստարկները։ Վարչապետը նաեւ ասաց, որ եթե պարզվի ներկայացված փաստարկներից թեկուզ մի կետը կեղծ է, անմիջապես ներկայացնողը կպատժվի եւ կազատվի աշխատանքից։ Մեր խնդիրն է հիմա շտապ պատասխանել այդ խնդիրներին»,-ասաց դիրիժորը։

Մանրամասները՝ տեսանյութում։