Սրբուհի Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ

Սրբուհի Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սրբուհի Գալյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սրբուհի Գալյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,– ասվում է որոշման մեջ:

Մինչ այս Սրբուհի Գալյանը Հատուկ քննչական ծառայությունում զբաղեցրել է Իրավական ապահովման և արտաքին կապերի բաժնի պետի պաշտոնը: