Կան մարդիկ, ովքեր ծաղրում են քրիստոնեությունը. Անի Խաչատրյանը՝ իմքայլականներին. տեսանյութ

Կան մարդիկ, ովքեր ծաղրում են քրիստոնեությունը. Անի Խաչատրյանը՝ իմքայլականներին. տեսանյութ

Երեւանի ավագանու այսօրվա նիստին բուռն քննարկումների առիթ դարձավ «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանի բերած նախագիծը Մաշտոցի պողոտայի, Մ.Խորենացու եւ Գ. Լուսավորիչ փողոցների անվանափոխելու վերաբերյալ։

Իմքայլականներից որոշները դեմ արտահայտվեցին նախագծին, որով առաջարկվում էր փողոցների անվանումներին ավելացնել «Սուրբ» մասնիկը։

«Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը նշեց, որ, եթե խնդիր չի «սուրբ» բառը, ապա Մարշալ Բաղրայմանից հանել «Մարշալ» բառը. «Այս վերաբերմունքը այս նախագծերին չեն զարմացնում։ Ավագանու անդամների շարքերում կան մարդիկ, ովքեր ծաղրում են քրիստոնեությունը»։